1670 դիտում
08:01 22-10-2015
Նույնականացման քարտով քվեարկությունը ընտրությունները կեղծելու լրացուցիչ գործիք կդառնա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցելու խնդրին ու գրում է.
«Այսօրվա դրությամբ 176 հազար ՀՀ քաղաքացի փաստացի զրկված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից: Բանն այն է, որ հենց այդքան մարդ ունի միայն նույնականացման քարտ և ոչ անձնագիր: Այս թիվը, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, տրամադրեցին ՀՀ ոստիկանությունից: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները ուղիներ են փնտրում, որպեսզի ընտրողներին թույլատրեն նույնականացման քարտերով ևս քվեարկել: Ու եթե այդ մոտեցումը կյանքի կոչվի, ապա դա ընտրությունները կեղծելու լրացուցիչ գործիք կդառնա: Ինչպե՞ս, բացատրենք:
Մեկ մարդը հնարավորություն կունենա ուրիշների փոխարեն տարբեր տեղամասերում անթիվ քվեարկել՝ ընտրացուցակները լրացնող ՏԸՀ անդամի օժանդակությամբ, քանի որ երկրի ներսում գործածվող նույնականացման պլաստիկ քարտի վրա բնակության հասցե չկա նշված: Իսկ այդ քարտը կարդացող սարքերը թանկ են և անգամ մասնավոր շատ բանկերում չկան տեղադրված:
Բայց մյուս կողմից էլ հարյուր-հազարավոր մարդիկ չեն կարող ընտրելու իրավունքից զրկվել: Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ անել: Այս թնջուկի լուծումը աշխարհի շատ երկրներում, այդ թվում մեր հարազատ Ֆրանսիայում, արդեն լուծվել է «ընտրական վկայականների» ներդրմամբ: Այդ համակարգի էությունն այն է, որ քաղաքացուն ընտրությունների համար առանձին փաստաթուղթ է տրվում, որը անձնագրի պես հատուկ պաշտպանվածություն ունի: Եվ ընտրական ցուցակներում էլ ընդգրկվում են միայն այն քաղաքացիների անունները, որոնք դիմել և ստացել են այդ փաստաթուղթը:
Իհարկե, դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից առաջ նման համակարգ ներդնելու հեռանկարն այնքան էլ իրատեսական չէ. ժամանակ չկա, բայց 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
886 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»