211652_close_icon
views-count1427 դիտում article-date 19:25 19-10-2015

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ ԵԹԿՊԻ ուսանողները ծանոթացան Բոլոնյան համակարգի բարեփոխումներին

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի(ԵԹԿՊԻ) ուսանողները Ծաղկաձորում մասնակցեցին կրթական մի շարք սեմինար-քննարկումների: Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արուսյակ Պողոսյանը, ովքեր ուսանողների հետ քննարկում ունեցան արդի երիտասարդությանն առնչվող խնդիրների շուրջ: ՀՀԿ ԵԿ ղեկավարը նշեց, որ պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ուսանողի կողքին և աջակցել նրանց ստեղծագործական ծրագրերի իրականացմանը: Եռօրյա հավաքի ընթացքում ուսանողները հանդիպում ունեցան ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ, ինչպես նաև ԵԹԿՊԻ մասնաճյուղերի ՈՒԽ նախագահների հետ, որի ընթացքում քննարկվեց մայր բուհի և նրա մասնաճյուղերի միջև կապի ամրապնդման ու պահպանման հարցը: Հաջորդիվ ուսանողները սեմինար-դասընթաց ունեցան Բոլոնյան համակարգի բարեփոխումների վերաբերյալ, որը վարեց Միջազգային հարաբերությունների լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Վարուժան Ավանեսյանը: Ծրագրի շրջանակներում անցկացվեցին մի շարք մշակութային ծրագրեր, ինչպես նաև <<Թափառում>> ռոք օպերայի դիտում-քննարկում: Եզրափակիչ օրվա ընթացքում առաջադրվեց բուհում ուսանողական գիտական ընկերության ստեղծման հարցը: Ծրագրի ավարտին ուսանողները կատարեցին այց դեպի Կեչառիս վանք: Հավելենք, որ ծրագրի գլխավոր նպատակներից էր ԵԹԿՊԻ առաջին կուրսեցիներին լիարժեք ինտեգրումը բուհ: [color=#CC0000]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/color]

Նմանատիպ նյութեր