211652_close_icon
views-count5802 դիտում article-date 19:00 19-10-2015

Անինքնասեր, վախկոտ և փուչ, փուչ, փուչ մարդ

Ծուլությունը մահացու մեղք է: Ծույլը չի սիրում աշխատել: Եթե ստիպված աշխատում է, ապա արհամարում, ատում է աշխատանքի արդյունքը, ձեռքբերումը: Նրան չի հետաքրքրում իր աշխատանքի արդյունքի սպառումը: Մարդկության համար բարիք ստեղծելը չի ոգևորում ծույլին: Ծույլն առողջ երևակայություն չունի: Ծույլերի մեծ մասը դեբիլ է, մի մասը խրոնիկ դեպրեսիայի մեջ է, մի մասը տառապում է թերաժեքության բարդույթով, մի մասը վախենում է աշխատանքից և աշխատանքային հարաբերություններից ընդհանրապես: Ծույլը ունի լավ ախորժակ: Չի տառապում անքնությամբ, սիրում է երկար քնել: Սիրում է լավ հանգնվել, սակայն դժվարությամբ է հարմար զգեստ գտնում, որովհետև ճարպակալման հետևանքով ֆիզիկական լավ կազմվածք չունի: Ֆիզիկական տգեղության պատճառով տառապում է թերարժեքության բարդույթով, որը մղում է նրան միայնակության: Նա խուսափում է մարդկային պարզ շփումներից: Ծույլը պասիվ է նաև սոցիալական ցանցերում: Ծույլը գիտի, որ ծուլությունը մահացու մեղք է, և նույնպես չի սիրում ծույլերին: Այդ պատճառով ծույլը տառապում է անինքնասիրության բարդույթով: Նրան անվերջ թվում է, թե դիմացինը մտադիր է հանդիմանել իրեն ծուլության համար, վիրավորել, ծեծել: Անինքնասիրության բարդույթի ազդեցությամբ ծույլը լցվում է ատելությամբ մարդկության հանդեպ, դառնում ագրեսիվ, կոնֆլիկտային, հաճախ նախահարձակ է լինում, անհիմն վիրավորում է շրջապատող մարդկանց, հարազատներին, մտերիմներին: Այս իմաստով ծույլը վտանգավոր է հասարակության համար: Ծուլությունը մահացու հիվանդություն չէ, չնայած մահացու դեպքերը մեծ տոկոս են կազմում: Ծույլերի մեծ մասը իրեն մշտապես վատ է զգում: Շատակերության և քիչ էներգիա ծախսելու հետևանքով ծույլի որովայնը, լյարդը, սիրտը ճարպակալում են, առաջացնելով սրտային անբավարարվածություն, լյարդի խանգարում, ենթաստամոքսային գեղձի խանգարում, մարսողության խանգարում և այլն: Ծույլը խնայողություններ չի անում: Հաշվենկատ չի ծախսում եկամուտները: Պարբերաբար ընկնում է պարտքերի մեջ: Ագահությունը, բարդույթներն ու վախերը մղում են մսխելու այն ամենն, ինչը սպառման ենթակա է: Այդ պատճառով ծույլի «մեկը երկուս չի դառնում»: Ծույլը խրոնիկ ձախողակ է: Սնոտիապաշտ է և ունի նախապաշարմունքներ: Հարուստն Աստծո ընտրյալն է: Նրա նախաձեռնությունները հովանավորվում են Աստծո կողմից, որովհետև ընտրյալ է: Նա երբեմն ենթարկվում է փորձությունների, ինչպես Հոբը: Եթե փորձության ենթարկվող հարուստը հավատարիմ է մնում Աստծուն, ապա վերականգնվում է նրա հարստությունը: Իսկ ահա նա, որը չի դիմանում, մեղանչում է՝ ընտրյալ չի, սակայն ավանդաբար կոչվում է հարուստ: Ահա այդպիսիների մասին է ուղտի և ասեղի ծակի անանցանելիության մասին զրույցը: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր