Դերասանուհին մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի ընտրություններում
Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Լինդսի Լոհանը հայտարարել է, որ հնարավոր է առաջադրվի 2020-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններում: «Ես կարող եմ առաջադրվել ընտրություններում: Վերելքների ու վայրէջքների միջոցով եկեք անենք դա: Այո, մենք կարող ենք», -հայտարարել է դերասանուհին Instagram-ում տեղադրված լուսանկարի տակ:
Լոհանը նաև ասել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին քայլը լինելու է «աշխարհի տանջվող երեխաներին օգնելը»: