211652_close_icon
views-count8000 դիտում article-date 12:13 17-10-2015

Ինչո՞ւ մինչեւ հիմա ավտոմեքենա ունենալը ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի եւ նրա ամուսնու՝ Արա Դեղտրիկյանի համար ճոխություն է, ինչո՞ւ հաճախ տաքսու վարորդները նրանցից գումար չեն վերցնում եւ ավելին

ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանն կինն է, ավտոմեքենա չի վարում։ Ամուսինը եւս մեքենա չունի եւ հիմնականում տաքսիներից են օգտվում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կ. Աճեմյանը՝ մասնակցելով մեր շարքին, թե ինչ ավտոմեքենաներ են վարել եւ վարում հայտնի գործիչները։ Չէինք կարող չնկատել, որ նա բացառիկ պատգամավորներից է, ով ավտոմեքենա չունի, ինչին ի պատասխան արձագանքեց․«ԱԺ-ում օրենք կա, որ հանձնաժողովի նախագահները, տեղակալները եւ ԱԺ նախագահը եւ տեղակալներն են ծառայաողական մեքենաներից օգտվում։ Մնացածը անձնական ավտոմեքենաներ ունեն։ Բայց ես այն ԱԺ պատգամավորներից եմ, ով անձնական ավտոմեքենա չունի»։ Նրա խոսքով, ամուսինն էլ չի վարում ավտոմեքենա, ինքն էլ մեքենա վարելու սեր չունի, բայց դրա անհրաժեշտությունը կա։ «Բացի այդ, ավտոմեքենա գնելը մեր ընտանիքի համար մի քիչ շքեղություն է։ Երկուսս էլ շատ զբաղված ենք աշխատանքով: Զգում ենք, որ կարիքը կա, բայց հարմարվում ենք եղածով։ Չնայած ես մեքենա ունենալու դեպքում էլ կցանկանայի, որ վարորդը վարեր։ Ինքս հատկապես մեր ճանապարհներին դժվար թե կարողանամ վարել։ Երբեք ավտոմեքենային որպես շքեղություն չեմ վերաբերվել, այլ որպես փոխադրամիջոց»,- նշեց ԱԺ պատգամավորը։ Հարցին, թե տաքսու վարորդները ճանաչո՞ւմ են իրեն եւ ինչպե՞ս են արձագանքում, պատասխանեց․«Թե ինձ, թե ամուսնուս ճանաչում են, իրենց խնդիրներով կիսվում։ Իսկ ամուսնուս հետ ներկայացումներից եւ ֆիլմերում կերտած դերերով են հետաքրքրվում։ Ի դեպ, տաքսու վարորդները շատ քաղաքականացված են։ Հաճախ նաեւ հրաժարվում են գումարը վերցնել, վեճի են բռնվում, բայց մենք պարտադիր վճարում ենք։ Որքան էլ որ հարգեն դիմացինին, դա է նրանց ապրուստի միջոցը»,- ավելացրեց Կարինե Աճեմյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է ցանկանալ, որ Կարինե Աճեմյանը եւս ավտոմեքենա ունենա, որովհետեւ արդար ճանապարհով վաստակող գործիչները եւս արժանի են անձնական փոխադրամիջոց ունենալուն։

Նմանատիպ նյութեր