Ցեղասպանությունը մի դատարանով չէ, որ պետք է որոշվի եղել է, թե ոչ. Դեմոյան. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացած վճռի վերաբերյալ խոսել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, որն ասել է.
«Չեմ ցանկանում ՄԻԵԴ որոշումը մեզ համար ոչ հաղթանակ, ոչ էլ պարտություն համարել: Ցեղասպանության ճանաչման հարցում նման հաղթանակներ մեզ պետք չեն: Ցեղասպանությունը մի դատարանով չէ, որ պետք է որոշվի եղել է, թե ոչ»:
Հայկ Դեմոյանի խոսքով՝ ՄԻԵԴ վճիռը չի կարող ազդել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված որևէ գործընթացի վրա, ինչպես նաև ակադեմիական դաշտում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: