Երևանի Բուզանդի փողոց մեկնած օպերատիվ խումբը զենք-զինամթերք է հայտնաբերել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բուզանդի փողոցի թիվ 101 շենքի հարևանությամբ, աղբամանների հետնամասում, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի փամփշտակալ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 18 փամփուշտով, և խոշոր տրամաչափի 1 փամփուշտ:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]