Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Թյուրինգիա երկրամասի վարչապետի հետ
Հոկտեմբերի 15-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թյուրինգիա երկրամասի վարչապետ Բոդո Ռամելովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Թյուրինգիա երկրամասի միջև գործընկերության զարգացման հեռանկարները, մասնավորապես, կրթության, մշակույթի և գյուղատնտեսության բնագավառներում: