211652_close_icon
views-count33868 դիտում article-date 11:01 16-10-2015

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են 25-ամյա Նահապետ Հունանյանի վարած Volkswagen Golf մակնիշի 58 PT 555 համարանիշի և 31-ամյա Գառնիկ Սերգոյանի վարած Mercedes մակնիշի 51 ՏC 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: 2 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հիվանդանոցի հերթապահ խումբը նրանց տեղափոխել է հիվանդանոց, իսկ Գ. Սերգոյանին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ քաղաքացիները, դուրս բերելով 2 վիրավորներին մեքենայից, շտապ օգնության մեքենային ուղեկցել են հիվանդանոց վաշտի և դասակի հրամանատարները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ճանապարհահատվածն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ բաց տարածություն է, և վարորդները չմտածելով իրենց անվտագության մասին՝ շատ դեպքերում ոտքը գազի սեղմակից չեն հանում, ինչի արդյունքում էլ այս հատվածում վթարներ են տեղի ունենում, ցավոք, որոշ դեպքերում էլ՝ մահվան ելքով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր