7476 դիտում
20:53 15-10-2015
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր հիմնադրման 70-ամյակը
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր հիմնադրման 70-ամյակը, որի շրջանակում այսօր տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ: Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացած հանդիսավոր նիստին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ բուհերի ռեկտորներ, բուհի տարբեր տարիների դասախոսներ և շրջանավարտներ:
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ողջունել և իր շնորհավորական խոսքն է հղել նախարար Արմեն Աշոտյանը: "Այս տարի հոբելյանական տարի է մի շարք բուհերի համար: Տոնակատարություների շարքում հստակ առանձնանում է Գեղարվեստի ակադեմիայի հոբելյանը: Առհասարակ, մշակույթի բուհերը մեր բարձրագույն կրթական համակարգի իրական զարդն են. այս բուհերում հետաքրքիր է սովորել, դասավանդել, տեսնել` ինչպես է աճում և բացվում ազգի տաղանդը: Այսօր էլ Գեղարվեստի ակադեմիան դինամիկ զարգացող, ավանդույթները պահող, ազգային մշակույթի հենքի վրա ժամանակակից արվեստի շերտ ավելացնող ուսումնական հաստատություն է: Պատահական չէ, որ 40-ականների պատերազմական և հետպատերազմական տարիներին հիմնադրվել են մի շարք բուհեր և Գիտությունների ազգային ակադեմիան:
Սրանով է աչքի ընկել հայ ազգը: Գեղարվեստի ակադեմիայի վրա դրված առաքելությունը պարտավորեցնող է. այն իրականացվում է փառքով և պատվով` տալով ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս հնչեղ անուններ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բուհի բոլոր տարիների դասախոսներին և շրջանավարտներին` միաժամանակ շեշտելով, որ այսօրվա կոլեկտիվը և ուսանողները կարողանում են պահպանել ավանդույթները և ապահովել բուհի հետագա զարգացումը: Եվ պատահական չէ, որ հանրապետության Նախագահը և վարչապետը, մի շարք նախարարություններ այս առիթը օգտագործել են` մեծարելու և պատվելու բուհի լավագույն դասախոսներին",-նշել է Արմեն Աշոտյանը` բուհի մի շարք դասախոսների հանձնելով պետական պարգևներ:
ՀՀ Նախագահի հրամանագրով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ, արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Գարեգին Համբարձումի Դավթյանը, գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր Ժորա Գրիշայի Հայրապետյանը և գրաֆիկայի և գծանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Անդրանիկի Բաղդասարյանը պարգևատրվել Մովսես Խորենացու մեդալով:
Կրթության և գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ բուհի մի խումբ դասախոսներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով, ինչպես նաև ԿԳՆ բարձրագույն պարգևով` "Ոսկե հուշամեդալով" և ԿԳՆ շնորհակալագրերով:
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
14:31 15-10-2015
Գեղարվեստի պետական ակադեմիան տոնում է 70-ամյակը
1315 դիտում
21:13 13-09-2023
Արդարադատության ակադեմիան նշել է հիմնադրման 10-ամյակը
5274 դիտում
19:38 15-02-2018
Գեղարվեստի պետական ակադեմիան հավատարմագրվեց 4 տարով
Այս բաժնից
742 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար