211652_close_icon
views-count20377 դիտում article-date 16:57 15-10-2015

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 2 տարեկան տղան ընկել է իրենց տան ջրհորի մեջ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիսի տարածաշրջանի Սոթք գյուղում 2-ամյա Արթուր Օսիպովն ընկել է իրենց տան ջրհորի մեջ, որի խորությունը 5-6 մետր է, իսկ ջրի բարձրությունը՝ մոտ 2 մետր: Այս պահին նշված տուն են ժամանում փրկարարներն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները, որպեսզի երեխայի դին դուրս բերեն ջրհորից: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում հետաքննություն է սկսվել: *** Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխաներով ջրհորի մոտ խաղալիս են եղել, երբ Արթուրի ոտքը սայթաքել է և ընկել։ Հարևանները օգնության են հասել, բայց արդեն ուշ է եղել։ Արթուրը ընտանիքի երկրորդ զավակն է։ Ընտանիքում երեք եղբայր են։ Մի եղբայրը իրենից մեծ է։ Մյուսն էլ 40 օրական է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր