211652_close_icon
views-count18408 դիտում article-date 13:07 15-10-2015

Ավտովթար Երևանում. բախվել են ՊՆ աշխատակցի և «Ալեքս Գրիգ»-ի տնօրենի ավտոմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 48-ամյա Ալբերտ Աբրահամյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 34 QN 405 համարանիշի և 31-ամյա Սարգիս Դալլաքյանի վարած Volkswagen Golf մակնիշի 17 SQ 700 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Դալլաքյանը և նրա ուղևոր, Երևանի բնակի,չ 23-ամյա Ալբերտ Դալլաքյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վարորդ, Ս. Դալլաքյանը աշխատում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ա. Դալլաքյանը՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես բանվոր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթար պատճառը նշված հատվածում արդեն 10 օր առաջացած փոսն է, որը պատկան մարմինները չեն վերացնում և ամեն օր տեղի են ունենում ավտովթարներ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր