34885 դիտում
18:46 08-10-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա քաղաքապետ որդին Էջմիածնում նորապսակներին շնորհավորելուց հետո չմոռացան շնորհավորել նաև զոքանչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքի հիմնադրման 2700-ամյակի առթիվ տեղաբնակների առջև իր դռները բացեց հիմնանորոգված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության (ԶԱԳՍ) շենքը:
Բացմանը ներկա էր Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԱԺ պատգամավոր, զորավար Մանվել Գրիգորյանը, էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության պետ Արգամ Ստեփանյանը, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը:
Բացումից հետո այնտեղ 3 նորապսակ զույգեր վավերացրեցին իրենց ամուսնությունը, իսկ փեսաներին Մ. և Կ. Գրիգորյանների շնորհավորանքից հետո շնորհավորեցին զոքանչները:
Գեներալ Մ. Գրիգորյանը երիտասարդներին մաղթեց խաղաղ կյանք, 7 շնչով սեղան նստեն և Հայոց բանակին պարգևեն արու զավակներ, իսկ ապագայում ծնվող երեխաներին ցանկացավ ուրախ մանկություն:
ԶԱԳՍ-ի շենքի բացմանը ներկա էր նաև նորապսակների քավոր Դավիթը, ով էլ իր սանիկներին մաղթեց Սասնա էպոսի նման հավերժ կյանք, ինչին զոքանչները պատասխանեցին` «Քավոր ունենք` աշխարհը չունի»:
Նորապսակներն էլ իմանալով, որ գնդապետ Նորայր Մուրադխանյանը այդ տարիքում դեռ չի ամուսնացել, ցանկացան, որ նա նույնպես շուտ գտնի իր Եվային:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
Նմանատիպ նյութեր
48661 դիտում
22:06 01-11-2016
Էջմիածնում ի՞նչ առիթով առաջին անգամ երդվեց գեներալ, Զորավար Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ