211652_close_icon
views-count1146 դիտում article-date 22:42 06-10-2015

Դեսպան Վարդանյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նորանշանակ ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 6-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նորանշանակ ներկայացուցիչ Էրիկ-Նորմանդ Թիբոլթի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Վարդանյանը զրուցակցին համառոտ ներկայացրել է Վիետնամում ՀՀ դեսպանության գործունեությունը, հայ-վիետնամական հարաբերությունների ներկա օրակարգը և առաջիկայում իրականացվելիք մշակութային ծրագրերը։ Կողմերը երկուստեք ընդգծեցին ս/թ. հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի կարևորությունը և վստահություն հայտնեցին, որ համաժողովը նոր մակարդակի վրա կբարձրացնի անդամ երկրների միջև հարաբերությունները և կամրապնդի փոխգործակցությունը։ Դեսպան Վարդանյանը նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել նման հեղինակավոր ներկայացուցչական համաժողով, և որ հայկական կողմն անում է առավելագույնը` այն բարձր մակարդակով անցկացնելու համար։ Էրիկ-Նորմանդ Թիբոլթն իր հերթին նշեց, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից, մեծապես նպաստում է կազմակեպության նպատակների իրականացմանը։ Կողմերը քննարկեցին Հանոյում համատեղ մշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր