912 դիտում
17:29 02-10-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային:
Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցության մակարդակն ու համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը:
Արփինե Հովհաննիսյանն այդ համատեքստում ընդգծել է 2015թ-ին երկու կառույցների միջև ստորագրված համաձայնագիրը, որի շրջանակում Արդարադատության նախարարությունն իրականացնում է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը: «Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունն այս բնագավառում համակարգման գործառույթ իրականացնելու պատասխանատվություն պետք է ստանձնի»,- ասել է արդարադատության նախարարն՝ այդ հարցում ակնկալելով UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչան նորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և երեխաների համար արդարադատության մատչելիության ոլորտում նախարարության կողմից համակարգողի գործառույթ իրականացնելու հարցում հայտնել իր համաձայնությունն ու աջակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երեխաների առևանգմանն ու որդեգրմանը վերաբերող օրենսդրությունում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու, ինչպես նաև օրենքի հետ առնչված երեխաների համար կրթական ու մշակութային համատեղ ծրագրեր իրականացնելու, նրանց վերականգնողական այլ նախաձեռնություններում ներգրավելու հարցերում համագործակցության հնարավորությունները:
Վերահաստատելով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արդարադատության նախարարն ու UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը խոստացել են գործուն ջանքեր ներդնել երեխաների իրավունքների պաշտպանությունը բարելավելու հարցում:
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
16:40 16-09-2015
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում
1414 դիտում
16:49 14-02-2022
Ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
664 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
553 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am