211652_close_icon
views-count1037 դիտում article-date 16:59 30-09-2015

Բնապահպանության նախարարությունը խախտումների արդյունքում պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22–25.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.050.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 799.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մ ա ս ն ա վ ո ր ա պ ե ս ` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում 8 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 800.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 477.9 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանք և հաշվարկվել է 76.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 157.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ` 37.5 հազ.դրամի: Հողային ռեսուրսների պահպանության ոլորտ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ, դրամի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որս Արագածոտնի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է ապօրինի որսի մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և 50.0 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման ակտ: Շիրակի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել` 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 2.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել գետ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0մլն.դրամ:

Նմանատիպ նյութեր