1362 դիտում
18:29 24-09-2015
Ավարտվել է ՉԺՀ քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2015թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ Ա.Մկրտչյանն իր անձնական օգտագործման «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով ՉԺՀ քաղաքացի Ջինք Մինգուանգի Շուին Կապան քաղաքից Մեղրի քաղաք տեղափոխելու ընթացքում բացահայտ հափշտակել է վերջինիս անձնական իրերը և կանխիկ գումար: Տուժողին պատճառված նյութական վնասը գնահատվել է 1 միլիոն 185.609 դրամ, ինչը նախաքննության ընթացքում լիովին վերականգնվել է։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել
կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի
մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2587 դիտում
23:40 31-08-2018
Չարաշահումներ «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Այս բաժնից
820 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
661 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին