1796 դիտում
23:28 23-09-2015
Կիևում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն:
Ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, դիվանագիտական ողջ կորպուսի և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գիտության, մշակույթի գործիչներ, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների և այլ բնագավառների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ողջունելով հյուրերին` Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են Ուկրաինայում հայոց դարավոր ներկայության վրա, մեր ժողովուրդների բարեկամությունն ունի հազարամյա պատմություն, և այդ ողջ ժամանակաընթացքում մեր հայրենակիցները Ուկրաինայի հյուրընկալ հողում իրենց ակտիվ մասնակցությունն են բերել երկրի զարգացման գործում:
Դեսպանը Մանուկյանը գոհունակությամբ նշեց, որ Ուկրաինայի ներկայիս շուրջ հինգ հարյուր հազարանոց հայ համայնքը, պահպանելով նախնիների պատմական ավանդույթներն, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պետականության զարգացմանն ու ամրապնդմանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին Կիևի օպերային թատրոնում Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգին ստեղծագործական և կատարողական բարձր մակարդակով մասնակցության համար ՀՀ մշակույթի նախարարությունը պատվոգրերով պարգևատրել էր օպերային թատրոնի դիրիժոր Ուկրաինայի վաստակավոր արտիստ Գերման Մակարենկոյին, «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախմբին, օպերային թատրոնի մենակատար, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանին, «Դումկա» պետական ակադեմիական երգչախումբը: Հանձնելով պարգևները` դեսպան Մանուկյանն իր երախտագիտությունը հայտնեց նրանց` համերգին մասնակցելու համար` մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Հայ պարբերական մամուլին մատուցած ծառայությունների, հայապահպանության գործում բեղմնավոր գործունեության, հայ-ուկրաինական հոգևոր-մշակութային կապերի զարգացման բնագավառում ունեցած վաստակի համար Կիևում հրատարակվող «Արագած» երկլեզու թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ժենյա Ծատուրյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկավ «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախումբը:
Նմանատիպ նյութեր
948 դիտում
11:51 29-09-2014
Տոկիոյում ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
1291 դիտում
13:34 25-09-2015
Տոկիոյում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
1063 դիտում
16:42 11-02-2024
Կիևում անցկացվել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն
Այս բաժնից
1072 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4000 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1105 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին