«Վերջին Մահիկյանը» սերիալի դերասանը կալանավորվել է մանկապղծության մեղադրանքով
Ռուսական սերիալային դերասան Մուխտար Հուսանհաջիևը, որը հայտնի «Վերջին Մահիկյանը» սերիալի դերասաններից է, Մոսկովյան դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ իր ծանոթի 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով, գրում է ռուսական lifenews-ը:
Երեխայի մայրը դիմել էր ոստիկանություն այն բանից հետո, երբ իր խոսքով, Մուխտարը իրենց տանը երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել: Դերասանի ներկայացուցիչները հայտարարել են, որ կնոջ հայտարարությունը զրպարտանք է ու չի համապատասխանում իրականությանը: