5995 դիտում
14:10 19-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Օպերա Սուիթ» հյուրանոցի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին:
Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Ահմեդը:
«Օպերա Սուիթ»-ի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ 2015թ. ապրիլի 15-ին: Կառավարումն իրականացնում է «Ռենկո» իտալական ընկերությունը: Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը ներկայումս բաղկացած է 64 աշխատակցից, որոնց միջին ամսական աշխատավարձը 240.000 ՀՀ դրամ է։
«Օպերա Սուիթ»-ն ունի 15 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր: Այն առաջարկում է դելյուքս, սուիթ, բարձրակարգ սուիթ և 2 ռոյալ սուիթ կարգի սենյակներ: 11 հարկերում տեղակայված են 106 ինքնատիպ սենյակներ` կահավորված իտալական նորաոճ հարմարավետ կահույքով: Ստորգետնյա հարկերում տեղակայված են կայանատեղին, գրասենյակային տարածքներ, պահեստներ և լվացքատուն: Հյուրանոցն ունի բաց և փակ սրճարաններ, ռեստորաններ, խորհրդակցության դահլիճներ, ֆիտնես կենտրոն` հագեցած նորագույն սարքավորումներով, սպա կենտրոն և լողավազան: «Օպերա Սուիթ»-ի 3 սրահներում՝ «Առնո», «Վագներ» և «Մոցարտ», կարող են մինչև 170 անձանց համար կազմակերպվել հանդիպումներ և այլ միջոցառումներ:
Հյուրանոցի հարակից տարածքում բացվել է նաև Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակը, որը հիմնել են 2013թ. ապրիլի 16-21-ը Երևանում անցկացված միջազգային պոեզիայի առաջին փառատոնի մասնակիցները՝ այդ տարածքում տնկելով իրենց պետությունները խորհրդանշող ծառեր: Պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1010քմ, այն լիովին վերակառուցվել է «Օպերա Սուիթ» հյուրանոցի կողմից:
Պուրակում տեղադրված են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի, Վահան Տերյանի և Ավետիք Իսահակյանի հուշատախտակները: Բակի կենտրոնական մասում գտնվում է հանգստի գոտին, որը հարմարեցված է հատուկ օրերին միջոցառումներ կազմակերպելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
9561 դիտում
12:49 23-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
535 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1051 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
832 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը