6103 դիտում
15:34 17-09-2015
Ի՞նչ խնդիր է ունեցել տարիներ առաջ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի հետ եւ ինչպես է վերաբերվում նրա վերադարձին
Տարիներ առաջ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ՝ Ճոյտը, խնդիր է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակիցների հետ, սակայն այդ վեճը այնքան փոքր բանից է առաջացել, որ անգամ չհիշեց կամ էլ չցանկացավ հիշել։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հ. Հակոբյանը ասաց, որ խնդիրներ եղել են իր եւ նրանց միջեւ, բայց՝ անցած-գնացած պատմություն է։
Նա անդրադարձավ նաեւ Ռ. Քոչարյանի հավանական վերադարձին, հիմնականում այլ ուժերին ֆինանսավորելու միջոցով եւ ավելացրեց, որ այն մարդիկ, ովքեր եղել են իշխանության մեջ ու հայտարարում են, թե էլ չեն վերադառնալու, իրականությունից հեռու է։
«Չկա այնպիսի քաղաքական գործիչ, ով ասի, որ էլ չի զբաղվելու քաղաքականությամբ եւ մինչեւ վերջ իր խոստման տերը լինի։ Բոլորն էլ ձգտում են նորից իշխանության գալ»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը։
Նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին չի կարող գնահատական տալ, քանի որ ինքը գնահատում է ծրագիրը, ոչ թե անձին, իսկ Ռ. Քոչարյանի կողմից ներկայացված ծրագրի դեռ չի հանդիպել։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը