Ուկրաինայի նախարարների կաբինետը հետ է կանչել 2016 թ-ի բյուջեի նախագիծը
Ուկրաինայի նախարարների կաբինետը հետ է կանչել 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ մասին նշված է այդ երկրի Գերագույն Ռադայի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նախագիծը դրվել էր քննարկման այսօր, սակայն քիչ առաջ կայքում հայտնվել է հաղորդագրություն՝ այն հետ կանչելու մասին:
Սահմանադրության համաձայն՝ բյուջեի նախագիծը կարող է վերանայվել մինչև սեպտեմբերի 15-ը: Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունում չեն բացառել, որ փաստաթուղթը կարող է վերամշակվել՝ կապված նոր հարկային կոդեքսի ընդունման պլանի հետ: