Պիտբուլ ցեղատեսակի շները շենքի բակում հարձակվում են տղամարդու վրա. տեսանյութ
Նյու Յորքի Բրոնքս թաղամասում 55-ամյա տղամարդու հետ զբոսնող «Պիտբուլ» ցեղատեսակի շները շենքի բակում հարձակվել էին տարեց տղամարդու վրա և լուրջ վնասվածքներ պատճառել, քանի որ շների տերը երկար ժամանակ չէր կարողանում կառավարել իրավիճակը և իրեն ենթարկել շներին:
Շենքի բնակարաններից այդ ամենը տեսնող բնակիչները դուրս էին եկել բակ` օգնելու գետնին ընկած տղամարդուն, սակայն շներն հարձակվել էին նաև նրանց վրա:
Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել էին շների 55-ամյա տիրոջը, իսկ կատաղած Պիտբուլներին ուղարկել շների համար նախատեսված հատուկ կացարան:
Տարեց տղամարդուն մեկ այլ երիտասարդի հետ, ով փորձում էր օգնություն ցուցաբերել վերջինիս, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: