Դանիայում դուրս են եկել ցույցի ի պաշտպանություն փախստականների
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում շուրջ 30 հազար մարդ դուրս է եկել ցույցի իր պաշտպանություն փախստականների: «Ամեն ինչ ընթանում է հանգիստ ու խաղաղ մթնոլորտում», —վկայակոչելով դանիական ոստիկանությանը, գրում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիան հրաժարվել է փախստականներ ընդունել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի առաջադրած ծրագրի համաձայն: Հիշեցնենք, որ եվրոպացի պաշտոնյան ԵՄ անդամ երկրներին առաջարկել էր Հունգարիայում, Իտալիայում և Հունաստանում գտնվող 160 հազար փախստականներին բաշխել միմյանց միջև:
Դանիան,ինչպես Մեծ Բրիտանիան ավելի վաղ հրաժարվել էին Եվրոպական միության երկրների մի շարք համաձայնագրեր, մասնավորապես միգրացիոն քաղաքականության վերաբերյալ կատարելուց: