9869 դիտում
15:33 11-09-2015
Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պաշտպանելու 3 սրբություններ՝ Աստծուն, մորը եւ հայրենիքը․ Մանվել Գրիգորյան
Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/11/64603/]հայտնել [/url]էինք, ԵԿՄ վարչության շենքը այսօր մարդաշատ էր։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը փոխանցել էր, որ գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը խորհրդակցություն էր հրավիրել, որի նպատակը հրամանատարասերժանտական դասընթացների նոր էտապի հավուր պատշաճի կազմակերպումն է, ինչպես նաեւ՝ «Պատանի երկրապահ» կառույցի նոր ուղեցույցի ներկայացումը:
Գեներալի ելույթը ներկայացնում ենք ստորեւ.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության կարեւորագույն օղակներից է «Պատանի երկրապահ» կառույցը: Այս կառույցի միջոցով մենք ռազմահայրենասիրություն ենք քարոզում, պետությանն, ազգին, ընտանիքին նվիրված քաղաքացի ենք պատրաստում: Այդ կերպ մենք սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն ենք կյանքի կոչում: Սպարապետն ասում էր, որ երեխան դեռ դպրոցից պետք է ճանաչի իր արմատները, իմանա թե ինքն ով է, որտեղից է գալիս հայ ազգը, ինչ առաքելություն ունի եւ ուր է գնում: Մենք էլ մեր պատանիներին ու աղջիկներին դաստիարակում ենք այն ոգով, որ հայրենապաշտ լինեն, ցանկացած պահի պատրաստ լինեն պաշտպանել սրբությունները՝ Աստծուն, մորը, հայրենիքը: Մեր պատանիների համար վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրը, առջեւում՝ հայոց անկախ պետականությունը:
Պատանի երկրապահներով ԵԿՄ-ն զբաղվում է դեռ 1997-ից, սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ եւ զորակցությամբ եռակողմ հուշագիր ստորագրվեց Երկրապահ կամավորականների միության, պաշտպանության նախարարության եւ կրթության եւ գիտության նախարարության միջեւ: Այդպիսով պատանի երկրապահները պետական ճանաչում ձեռք բերեցին: Այդպիսով փաստվեց, որ մեր այս պատանիները ոչ մեկի սեփականությունն էլ չեն, այլ Հայաստան պետության հարստությունն են, եւ իրենցով Հայաստան պետությունն է զբաղվում:
Հուշագրի ստորագրմամբ՝ Հանրապետության դպրոցներում զանգվածային կերպով ձեւավորվեցին «Պատանի երկրապահ» կառույցներ: Երկրապահն արդեն այս օղակի համար լայնամասշտաբ ծրագրեր է մշակել՝ գործակցելով այն հաստատությունների հետ, որոնց հետ ունի փոխըմբռնման, համագործակցության հուշագրեր:
Այսպես ուրեմն, հրամանատարասերժանտական դասընթացներին եւ ամառային ուսումնամարզական ճամբարային հավաքներին շատ էական մասնակցություն ունեին պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կրթության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին, պետական կադաստրի կոմիտեն:
Այսօր հենց այս հաստատությունների ներկայացուցիչներն են հրավիրված խորհրդակցության, որի նպատակը հրամանատարասերժանտական դասընթացների նոր էտապի հավուր պատշաճի կազմակերպումն է, ինչպես նաեւ՝ «Պատանի երկրապահ» կառույցի նոր ուղեցույցի ներկայացումը:
Այսօր Վարդան Դեւրիկյանը ներկայացնում է ուղեցույցը: Ուղեցույց նախորդ տարի էլ կազմվել էր, սակայն, նոր այս գրքույկում հաշվի են առնված բոլոր իրողությունները, որոնց ընդհարվեցինք անցած մեկ տարվա ընթացքում: Սա լրացված, լրամշակված տարբերակ է, որ կյանքի ենք կոչելու միասնաբար` Երկրապահը, գործընկեր բոլոր կառույցները: Նշված գաղափարները կյանքի կոչելու հարցում լրջագույն անելիքներ ունեն ե´ւ Երկրապահի բոլոր սերունդները, ե´ւ դպրոցն ու կրթության նախարարությունը, ե´ւ ընտանիքը, ե´ւ մեր բոլոր գործընկեր հաստատությունները` արտակարգ իրավիճակները, ոստիկանությունը, լրջագույն անելիք ունի հայ առաքելական սուրբ եկեղեցին: Մենք ակնկալում ենք քննարկվող նյութի վերաբերյալ լայն արձագանք, քանզի սա դոգմատիկ բնույթ կրող փաստաթուղթ չէ` այն շարունակաբար նորացվող, տարիների ընթացքում թարմացվող ծրագիր է:
Այսօր նաեւ «Պատանի երկրապահ» կառույցի նախագահ Վարդուհի Մարոնյանը ներկայացնում է հաջորդ շաբաթ մեկնարկելիք հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլի դասացուցակը: Կարծում եմ` շատ նորմալ դասաբաշխում է արված, սակայն, դասացուցակը միս ու արյունով պետք է լցնեն այն կոնկրետ ծրագրերը, որ յուրաքանչյուր հաստատություն պետք է ներկայացնի իր դասաժամերի մասով:
Երկրապահի հարգելի´ գործընկերներ, որ անցած մեկ տարում ու դրանից առաջ էլ ապացուցել եք ձեր երկրապահ լինելը, Հայաստան պետությանը, հայ ազգին նվիրված լինելը, մեր խնդրանքն է, որ մանրակրկիտ կերպով ներկայացնեք կոնկրետ ծրագրերը, որ ուսուցանելու եք ձեզ հատկացված դասաժամերին: Ծրագիրը միասնաբար պետք է հաստատենք եւ ամբողջ Հայաստանում, բոլոր տարածքներում առաջնորդվենք միասնական ծրագրերով: Խոսքս ավարտեմ մեր զորավարի խոսքով` միությամբ սարեր շուռ կտանք: Միասնական հայությունն անպարտելի է, եւ մեր առաքելությունն է այդ միասնությունը քարոզելը, այդ միասնության օրինակ հանդիսանալը»:
Նմանատիպ նյութեր
12775 դիտում
19:48 24-11-2014
Խոցված ուղղաթիռի օդաչուները հիմա էլ երկնքում սավառնելով են պաշտպանելու մեզ ու մեր հայրենիքը. Մանվել Գրիգորյան
5705 դիտում
22:29 19-06-2021
Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի. Արշավիր Ղարամյան
14990 դիտում
16:14 09-02-2015
Մանվել Գրիգորյանը սկսել է ուշունց տալ ադրբեջանցիներին, պատրաստ՝ ցանկացած պահի նրանց հիշեցնելու իրենց անցյալը
Այս բաժնից
1369 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4801 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած