211652_close_icon
views-count1224 դիտում article-date 13:39 11-09-2015

«Չելսին» երկու ամիս կմնա առանց Կուրտուայի

Հայտնի են դարձել Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքի ապաքինման ժամկետները: Բելգիացին ծնկի վնասվածք էր ստացել թիմի վերջին մարզման ժամանակ: 23-ամյա բելգիացին խուսափել է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, սակայն բաց կթողնի առնվազն 2 ամիս: Դա նշանակում է, որ «Չելսին» առանց Կուրտուային նվազագույնը 6 հանդիպում է անցկացնելու, այդ թվում՝ Լոնդոնի «Արսենալի» հետ՝ Անգլիայի առաջնությունում և «Պորտուի» հետ՝ Չեմպիոնների լիգայում:

Նմանատիպ նյութեր