4172 դիտում
22:41 08-09-2015
«Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն ավարտվում է
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` արդեն ավանդական դարձած «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը մեկնարկել է ս. թ. ապրիլից: Այն իրականացվում է հանրապետական ձևաչափով` ներառելով էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմպիադա:
Ս. թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է ««Սասնա ծռեր» էպոսը և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողովը:
Փառատոնի եզրափակիչ փուլի էպոսասացության մրցույթը տեղի կունենա` ս. թ. սեպտեմբերի 16-17-ին, ժամը 12:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, իսկ շարադրությունների մրցույթը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ավագ դպրոցում:
Փառատոնի հաղթողները ելույթ կունենան եզրափակիչ միջոցառմանը, որը կանցկացվի ս. թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ միտում ունենալով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք:
Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակութային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, ինչպես նաև դրանց տարածմանն ու պահպանմանը: Այն կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած ««Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Նմանատիպ նյութեր
768 դիտում
16:39 09-06-2015
Ընդլայնվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը
936 դիտում
22:09 06-10-2015
«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ միջոցառումը կանցկացվի Ուջան գյուղում
Այս բաժնից
592 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
523 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ