Երջանկությունը փողի մեջ է. գիտնականներ
                        Պարզվում է` «Երջանկությունը փողի մեջ չէ» ռոմանտիկ ասացվածքը բոլորովին արդիական չէ մեր ժամանակներում: 
Գիտնականների նոր ուսումնասիրություններն ապացուցել են, որ երջանկության զգացմունքը կապված է հենց փողի հետ:
Երջանկությունը կարելի է փողով գնել. նման եզրահանգման է եկել  Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը, գրում է Daily Mail-ը:
Հետազոտությունների շրջանակներում կատարած հարցումների արդյունքում պարզվել է, որ հարստությունն ու բարեկեցությունը սերտորեն կապված են կյանքի բավարավածության հետ, ինչպես նաև այն, որ փողը բարձրացնում է երջանկության զգացմունքի մակարդակը և նվազեցնում մարդու անհանգստության մակարդակը:
Ըստ ուսումնասիրությունների` երջանկության վրա առավել հզոր ազդեցություն ունի այն գումարը, որը կարելի է շատ արագ և տեղում տնօրինել, ինչպես նաև կանոնավոր եկամուտները:
Իսկ, օրինակ,հեռանկարային ակտիվներն ու  կենսաթոշակային խնայողությունները ոչ մի կերպ չեն ազդում երջանկության մակարդակի վրա. ավելի կարևոր է մարդուն շրջապատող գույքը: Դա կարող է լինել  կահույքը, արվեստի գործերը, մեքենան, համակարգիչը, պլանշետը, հեռախոսը.. 
Մի խոսքով` մարդուն երջանկացնում է հենց փոխը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

