211652_close_icon
views-count3924 դիտում article-date 18:45 05-09-2015

Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, մնացածը՝ «ֆիգնյա»

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն արձագանքել է [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/05/63936/][b]մամուլի հրապարակումներին [/b][/url]այն մասին, որ ինքը պայքարում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ դառնալու համար: Նշենք, որ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշանակվել էր արդարադատության նախարար: Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը իմ կարգախոսը չէ: Այսօր լրատվամիջոցներից մեկում կարդացի, որ ես, իբր պայքարում եմ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ դառնալու համար։ Չէի անդրադառնա այս հարցին, եթե վստահ լինեի, որ մեր լրատվամիջոցները ամբողջովին գտնվում են պրոֆեսիոնալիզմի դաշտում եւ իրենց պատվի գործն են համարում կեղծ եւ պատվիրված լուրեր չտարածելը, ցավոք, որոշ դեպքերում այդպես չէ, ապացույցը՝ այլ էլեկտրոնային լրատվամիջոցներ այս կեղծիքն արդեն շտապել են տիրաժավորել։ Նաեւ՝ տառապանքս փորձ ունի, մի ժամանակ էլ փորձեցին այլ պայքար վերագրել ինձ, որը եւս ժամանակը ցույց տվեց, որ ախմախ հորինվածք էր։ Ուրեմն ասեմ շեղատառերով․ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ ՉԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ, ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՆ ԲՈԼՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԵՒ ԳՆԱՀԱՏՈՂԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է․․․Մնացածը, ինչպես կասեր իմ սիրելի խմբագիր Արամ Աբրահամյանը՝ «ֆիգնյա», իսկ տվյալ լուրիկը գրողին ուզում եմ ասել, եթե ցանկություն է ունեցել իր բոյից ավելի երկար սուտ գրել, իրեն հաջողվել է, դե իսկ տվյալ գրչակի ետեւում կանգնած կեղտոտ ականջների մասին ավելի լավ է չասեմ․․․․ Սիրելի լրատվամիջոցներ, խմբագիրներ եւ լրագրողներ, խնդրում եմ խայծը կուլ չտալ, բաց եւ հրապարակային ասում եմ՝ ես ոչ մի պայքար չեմ մղում եւ չեմ էլ պատրաստվում հետագայում․․․․ Սա իմ հրապարակային պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան իմանալ իմ պատասխանը․․.»:

Նմանատիպ նյութեր