211652_close_icon
views-count1939 դիտում article-date 17:21 05-09-2015

Մոսկվայում մեծ շուքով նշվել է Էկվադորի անկախության տոնը. լուսանկարներ

Ռուսաստանում Էկվադորի դեսպանը ընդունելություն էր կազմակերպել իր երկրի անկախության տոնի առթիվ: Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ: Միջոցառումը նվիրված էր նաև Էկվադորի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների հաստատման 70-ամյակին: Իր ելույթում դեսպան Խուլիո Պրադո Էսպինոսան անդրադարձավ 1809 թվականի իրադարձություններին մասնակցած էկվադորցի և լատինաամերիկացի հերոսների սխրագործություններին, որի արդյունքում Էկվադորն անկախացավ: Դեսպանն անդրադարձավ նաև Էկվադորի հաջողություններին և նշեց, որ սա ռուս-էկվադորական հարաբերությունների ամենածաղկուն շրջանն է: Դեսպանը հակիրճ ամփոփեց վերջին ամիսների հաջողությունները և առաջիկա հեռանկարները: Իր հերթին փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը փոխանցեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնը՝ ուղղված Էկվադորական ժողովրդին և Ռուսաստանում Էկվադորի ներկայացուցիչներին: Նշենք, որ բարձրաստիճան հյուրերի հետ ընդունելությանը մասնակցել է նաև «Հայ-էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր