Ադրբեջանում երկրաշարժից մի կին է ընկել ջրհորն ու մահացել
Ադրբեջանում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի ժամանակ Գյոյչայում մի կին է մահացել:
Մելլիքենդի 28-ամյա բնակչուհի Իբադովա Ռուխիյա Մուստաֆան գտնվում էր իր տան բակում՝ ջրհորի մոտ, երբ ստորգետնյա ցնցումներից սայթաքել է և ընկել ջրհորը:
Ջրհորում այդ պահին աշխատող էլեկտրական շարժիչից կինը հոսանքահարվել է և տեղում մահացել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում տեղի ունեցած 5,2 մագնիտուդով երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում ու Արցախում: