Ղրիմում որսագողերը հազվագյուտ տեսակի դելֆին են բռնել
Ղրիմի սահմանապահները ձերբակալել են մի քանի որսագողերի՝ «Սեւծովյան աֆալին» տեսակի դելֆինի ապօրինի որսի համար: Հազվագյուտ դելֆինը գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում: Իրավապահները կարողացել են պարզել նաեւ գնորդներին, որոնց թվում ուկրաինացիներ կան:
Որսագողերի ձերբակալությունից հետո կենդանուն զննել են մասնագետները եւ բաց թողել ծով: