Վարսենիկը շանտաժի է ենթարկել սիրեցյալին, բայց քրեական գործը իր դեմ է շրջվել
Վարսենիկ Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն` իրականության չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ իր նախկին ընկերը իր հետ տեղի ունեցած հանդիպումների փաստը շահարկելով և իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, իրենից պահանջել և ստացել է 740.000 ՀՀ դրամ գումար` դրանով ակնհայտ անմեղ անձին մեղադրելով ծանր հանցագործության մեջ։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2–րդ մասի 1-ին կետով։
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։