1936 դիտում
08:45 01-09-2015
Որոշ շրջանակներ խանդում են, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը արտոնություն ստանա եւ կրի ամենաընդդիմադիրի տիտղոսը. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ օրերս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ, գրանցել են ոը հավելում.
«Չնայած նրան, որ վերջին շրջանում եղան գործիչներ, որոնք փորձեցին ստեղծել կուսակցություն կամ գոնե հայտարարեցին դրա մասին, գրանցման առումով անհաջող ընթացք ունեցան: Զորօրինակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված «Ալյանս» կուսակցությունը չգրանցվեց, որի համար նրանք ստիպված եղան օգոստոսի 29-ին երկրորդ անգամ, բայց արդեն փակ համագումար անցկացնել, իսկ թե ինչ կլինի հետագայում, դեռ պարզ չէ: Այս ամենը որոշ շրջանակների մոտ խանդ է առաջացրել, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պետք է արտոնություն ստանա եւ կրի ամենաընդդիմադիրի տիտղոսը: Չնայած, կրկին մեր տեղեկություններով, Փաշինյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, որպեսզի մի կլորիկ գումար հայթայթի՝ նորաթուխ կուսակցության առաքելությունն իրականացնելու համար:
Ի դեպ, կան լուրեր, որ նոր կուսակցություն է պատրաստվում գրանցել տխրահռչակ Վարդան Օսկանյանը:
Մեկ այլ նորաստեղծ կուսակցություն էլ մոգոնել է վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Սակայն նա դժվար թե կարողանա զավթել ընդդիմադիրի տիտղոսը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1830 դիտում
21:10 16-01-2021
Արման Մելիքյան. Մենք բոլորս պետք է իմանանք թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի
3193 դիտում
18:45 11-05-2015
Քարդաշյանի կրտսեր քույրը խանդում է Ջասթին Բիբերին
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են