211652_close_icon

Վիետնամում բազմահազարանոց համաներում է հայտարարվել. բանտերից ազատ կարձակվի մոտ 19,000 մարդ

views-count796 դիտում article-date 14:14 31-08-2015
Վիետնամում համաներման շնորհիվ շուրջ 18,500 բանտարկյալներ ազատ կարձակվեն և առաջիկայում կլքեն բանտերը, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով վիետնամական ԶԼՄ-ներին: Այդ երկրի նախագահ Չիոնգ Տան Շանգը երկրի անկախության հռչակման 70-ամյակի կապակցությամբ համընդհանուր համաներում է հայտարարել: Ցուցակում հայտնվել են նաև 34 օտարերկրացիների անուններ, որոնց թվում են Ավստրալիայի, Չինաստանի, Կամբոջայի, Լաոսի, Մալազիայի և Ֆիլիպպինների քաղաքացիներ: Վիետնամում նման զանգվածային համաներում հայտարարվել էր 6 տարի առաջ: Այն ժամանակբանտերից ազատ արձակվեց 20 հազարից ավելի բանտարկյալ:

Նմանատիպ նյութեր