Վրաստանում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Հայաստանի 2 քաղաքացիներ են ձերբակալվել
GeorgiaOnline-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիիի իրավապահները ձերբակալել են ՀՀ 2 քաղաքացիների՝ 1976 թվականին ծնված Գառնիկ Կ.-ին և 1966 թվականին ծնված Հայկ Գ.-ին:
Վերջիններս մեղադրվում են թմրանյութ պահելու, ինչպես նաև օգտագործելու մեջ:
Խուզարկությամբ Գառնիկ Կ.-ի մոտից հայտնաբերվել է 0,007788 գրամ «Բուպրենորֆին», իսկ Հայկ Գ.-ի մոտից՝ 0,05 գրամ «Մետադոն»:
Փարձաքննությամբ պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիներն էլ օգտագործել են «Մետադոն»:
Քննություն է տարվում անօրինական ճանապարհով թմրանյութերի ձեռքբերման ու պահման փաստով: