1627 դիտում
17:45 28-08-2015
Սահմանային վերահսկողության շրջանակներում արգելվել է Հնդկաստանից ալյուրի ներմուծումը Հայաստան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան:
Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգստոս ամսվա վերջին:
Բեռի ներմուծումն արգելվել է՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, որով արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել սննդամթերք, եթե ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից քիչ կամ առավելագույնը 120 օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքատեսակների դեպքում՝ մեկ քառորդից պակաս ժամկետ:
Նմանատիպ նյութեր
7963 դիտում
15:21 06-02-2018
ՍԱՊԾ-ն արգելել է մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստան
1995 դիտում
15:54 01-07-2016
Արգելվել է Ուկրաինայից մոտ 20 տոննա հավի մսի ներմուծումը Հայաստան
1933 դիտում
12:14 07-07-2016
Արգելվել է Իտալիայից 408 կգ ծովի աղ ներմուծումը Հայաստան
Այս բաժնից
1024 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
697 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար