1764 դիտում
12:41 28-08-2015
ՀՀ քննչական կոմիտեի քննիչը բռնություն է կիրառել և պահանջել սուտ ցուցմունք տալ՝ խոստանալով ազատել ձերբակալումից. ՀՔԾ
Արտակ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը համոզելով ու ստիպելով պահանջել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով ազատել իրեն ձերբակալումից:
Արթուր Մ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել իր նկատմամբ, սպառնացել է ձերբակալել՝ պահանջելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Այս կերպ՝ վախենալով քննիչի սպառնալիքներից՝ նրան իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ է տվել:
Բացի այդ, նույն քննիչը հարցաքննության ժամանակ իր նկատմամբ կիրառել է բռնություն՝ հարվածներ հասցնելով դեմքին:
Արտակ Մ.-ի և Արթուր Մ.-ի հաղորդումների հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1822 դիտում
16:34 19-08-2015
Ոստիկանությունում բռնություն են կիրառել, ապա կաշառք պահանջել՝ քրեական պատասխանատվության չենթարկելու համար. ՀՔԾ
Այս բաժնից
4525 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
838 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
850 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան