211652_close_icon

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

views-count2685 դիտում article-date 18:23 26-08-2015
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր: Նախագահը ծանոթացել է ծառայության ընթացքին ու պայմաններին եւ զինվորների առօրյային: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, նոր զինտեխնիկայով համալրումը եղել է ու կմնա պետության կարեւորագույն առաջադրանքներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորն այս ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր