Տաջիկստանի կանաչապատման ծառայության աշխատակցուհին հայտնվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակում. տեսանյութ
Դուշանբեի 19-ամյա բնակիչ Մունիրա Միրզոեւան հայտնվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակում, որը կազմել է The Atlas of Beauty արվեստի եւ հումանիտար գիտությունների կայքը:
Ռումինացի լուսանկարիչ Միխաելա Նորոկը ճանապարհորդել է աշխարհով եւ լուսանկարել գեղեցիկ կանանց: Եւ ահա, Տաջիկստանում նրա ֆոտոխցիկի օբյեկտիվում հայտնվել է Մունիրան:
Աղջիկն աշխատում է Տաջիկստանի կանաչապատման ծառայությունում: Նա 7 հոգանոց ընտանիքի հիմնական կերակրողն է: Դպրոցն ավարտելուց հետո երազել է շարունակել ուսումը եւ բժիշկ դառնալ, սակայն ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով երազանքն իրականացնել չի հաջողվել: Մունիրան ասում է, որ իր հացը վաստակում է արդար քրտինքով եւ հպարտ է իր աշխատանքով: