Կանադացին խորը անդունդի վրայով առանց ապահովության անցել է 64 մետր. տեսանյութ
Սուր զգացողությունների սիրահար կանադացի Սպենսեր Սիբրուկը պարանով առանց ապահովության անդունդի վրայով 64 մետր է անցել: Պարանը իրար է կապել Սքվոմիշ լեռնաշղթայի երկու գագաթները:
Կանադացին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ առանց ապահովության այդքան երկար տարածություն անցնելով: Նշենք, որ նրա անցումը մեկ շաբաթում դիտել է ավելի քան 1,3 միլիոն օգտատեր: