1826 դիտում
19:49 22-08-2015
Սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներին տրամադրվել են դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ
Մարզային բուժհաստատություններին օժանդակելու նպատակով, ինչպես նաև բնակչության դեղերով ապահովումը և հասանելիությունը բարելավելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերին հերթական անգամ դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել: Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով` այս անգամ Տավուշի մարզի Այգեձորի, Չինարի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Պառավաքարի և Սևքարի ամբուլատորիաներին տրամադրվել են մարդասիրական օգնությամբ ստացված թվով 352 անուն դեղ և 690 անուն բժշկական նշանակության ապրանք:
Հատկացված դեղերը հիմնականում առաջին անհրաժեշտության են, պարագաները` նախատեսված են անհետաձգելի և նեղ մասնագիտական բժշկական օգնություն կազմակերպելու համար:
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
15:50 20-10-2014
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր սարքեր` Արագածոտնի և Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներին
Այս բաժնից
2200 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1069 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»