Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Զաբել Մ.-ն, ով ապրիլի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]