1576 դիտում
21:36 19-08-2015
Բացահայտվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու բազմաթիվ դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել են երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու բազմաթիվ դեպքեր։
Չարաշահումները բացահայտվել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի կողմից քաղաքացի Ս.Բաղեյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ։
Վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենայի կողմից նախկինում թույլ տրված խախտումների վերաբերյալ կազմվել է 11 արձանագրություն, որոնցից մի քանիսը, սեփականատիրոջ դիմումի համաձայն, վերահասցեավորվել են այլ անձի անվամբ և տուգանքները չեն վճարվել։
Կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն անձին են վերահասցեագրվել նաև այլ՝ ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված իրավախախտումների տուգանքները՝ սեփականատերերի դիմումների համաձայն։
Նախնական քննության տվյալներով՝ տվյալ քաղաքացին, նախնական համաձայնության գալով տարբեր անձանց հետ, վերջիններիս հասցեագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայություն, ապա այդ որոշումներով նախատեսված գումարները չի վճարել` ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությանը պատճառելով գույքային վնաս:
Անձը, ում վերահասցեագրվել են տուգանքները, նախկինում եղել է դատապարտված, պատժի կրումից ազատվել է 2011թ. հոկտեմբերին և աշխատել տարբեր տաքսի ծառայություններում, չունի մշտական բնակության Քննությամբ ձեռք բերված նշված նյութերի հիման վրա 2015 թվականի հունիսի 8-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքային վնաս պատճառելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությանը։
Քրեական գործի քննությամբ բացահայտվել են մի շարք այլ դրվագներ ևս. պարզվել է ևս երկու անձի ինքնություն, որոնց անվամբ վերահասցեագրվել են մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տուգանքները՝ սեփականատերերի դիմումների հիման վրա։
Մի շարք էական հանգամանքներ պարզելու, հանցակիցներին հայտնաբերելու, նրանց կողմից կատարված հանցավոր արարքների ծավալը և շրջանակը պարզելու նպատակով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցաբար իրականացվել են օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ։ Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել՝ նշված չարաշահումներին «ճանապարհային ոստիկանություն» ծառայության մի շարք պաշտոնատար անձանց առնչության մասին, ինչը դրսևորվել է վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ տույժ նշանակելու մասին որոշումները անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու, նույն որոշումները պատշաճ կերպով չարձանագրելու, չծանուցելու, տույժ նշանակելու մասին որոշումները պատշաճ կերպով չկազմելու, դիմումների քննարկման սահմանված կարգը խախտելու և այլ ձևերով:
2015 թվականի օգոստոսի 19-ին սույն քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն և միաժամանակ առաջարկվել քննարկել քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2053 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
703 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2032 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա