Ինչ տեսք կունենար Երկիր մոլորակը՝ առանց օվկիանոսների. տեսանյութ
                        Երկիր մոլորակի նոր՝ թվային աշխարհագրական քարտեզն առանց ծովերի եւ օվկիանոսների է: Ջրային տարբեր տարածքների հատակի կառուցվածքը իմանալու համար 50 տարի շարունակ տարբեր նավերի միջոցով նմուշներ են վերցվել: 
Քարտեզը մեծ նշանակություն ունի հատկապես բնապահպանության համար: Այն ցույց է տալիս Երկիր մոլորակի իրական պատկերը՝ ապագայում: Քարտեզի վրա առանձին գույներով նշված են կավը, ավազը, հրաբխային շերտերը եւ այլն:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


