Նավթը շարունակում է էժանանալ
Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել շուկայում գերավելցուկի մտավախության ֆոնին:
Prime-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,14%-ով՝ մինչև $ 48,63՝ 1 բարելի դիմաց, WTI-ը նվազել է 1,25%-ով՝ մինչև $ 41,97՝ 1 բարելի դիմաց:
Ներդրողները ենթադրում են, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը կնպաստի համաշխարհային շուկա նավթի մատակարարման ծավալների զգալի ավելացմանը: