211652_close_icon
views-count144472 դիտում article-date 09:37 16-08-2015

Արտակարգ դեպք Երևանում. ժամացույցի խանութի սեփականատեր, 40-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը` պետի տեղակալ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից: Դիակի մոտ հայնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է, որ խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ: Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագետները: Քննիչը հրացանն ու երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փարձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական, մատնադրոշմային, դատաձգաբանական, հետքաբանական և դիակի դատաբժշկական: Գ Շամշյանի տեղեկություններով` Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա և որպես տնօրեն և սեփականատեր Երևանում զբաղվում էր ժամացույցների ներմուծմամբ: Նա Երևանում գործող ճանաչված ժամացույցի խանութի սեփականատերն էր: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր