Նորվեգացի 8-ամյա աղջնակն ապշեցնում է իր ելույթով. տեսանյութ
8-ամյա Անջելինա Ջորդանը, ով նախորդ տարի Նորվեգիայի Տաղանդների շոուի հաղթող էր ճանաչվել, բացօթյա համերգներից մեկում ցնցել էր իր հերթական ելույթով:
Անջելինային շատերը նմանեցնում են Էմի Վայնհաուսին և նշում, որ 8-ամյա աղջնակը ձայնից բացի նման է երգչուհուն նաև սանրվածքով:
Եթե մինչ այժմ տաղանդավոր աղջնակի մասին գիտեին միայն Նորվեգիայում, ապա նրա ելույթն այժմ դիտում են ամենուր:
Ներկայացնում ենք տեսանյութը: