284946 դիտում
09:18 13-08-2015
Դաժան ու ողբերգական ավտովթար Երասխի «կալցեվոյում». պարսիկ վարորդը մեքենաների ջարդ է արել. մի քանի մեքենաներ մոխրակույտի են վերածվել. կա 1 զոհ, 9 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր` օգոստոսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեվոյի» մոտ, բախվել է 7 ավտոմեքենայի:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ այրվել և վերածվել են մոխրակույտի, մի քանի ավտեմեքենաներ էլ վերածվել են մետաղի ջարդոնի:
Օպերատիվորեն են գործել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի և Վեդիի թիվ 26, 28 հրշեջ-փրկարարական ջոկատները` մարզի փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ով տղամարդ էր, իսկ 9 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի, Վեդիի շտապօգնության բրիգադները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխվել են Արարատի և Վեդիի հիվանդանոցներ:
[color=#EF2929]Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խանութների և գազալցակայանի աշխատակիցները: Հիմնականում վիրավորներին վառվող ավտոմեքենաների միջից դուրս է բերել վնասված Mercedes-ի վարորդը, նա առաջինը դուրս է բերել մյուս ավտոմեքենաների մեջ գտնվողներին, իսկ հետո նոր իր ավտոմեքենայում գտնվող հարազատներին:
Ու եթե Mercedes-ի վարորդը կյանքի գնով չփրկեր այդ քաղաքացիներին զոհերի թիվը մեծ էր լինելու, առաջին հերթին պատկան մարմինները պետք է շնորհակալությունը հայտնեն այդ քաղաքացիներին փրկած անձանց:
[/color]
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել մարզպետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները` փոխմարզպետ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Սամսոն Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Տեղում ճանապարհային ոստիկանների հետ աշխատում են ոստիկանության Արարատի և Վեդիի բաժնի աշխատակիցները, որպեսզի խցանում տեղի չունենա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարսիկ վարորդի, վթարված ավտոմեքենաների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
***
14:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ պարսկական համարանիշներով բեռնատարը վարել է Իրանի Հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչ, 58-ամյա Իսմաիլ Նաջաֆի Խանիղերրոլդին:
***
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի արդյունքում զոհվածը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 42-ամյա Վահրամ Արզումանյանն է: Վերջինս 2010 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հայրն է:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
42676 դիտում
11:11 19-08-2015
Երասխի «կալցևոյում» խոշոր ու ողբերգական ավտովթարի կասկածյալ պարսիկ վարորդը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)