1684 դիտում
21:24 11-08-2015
Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ կամավոր հանձնված զենքի և ռազմամթերքի վերաբերյալ
2015 թ. 7 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 544 միավոր հրազեն եւ 23 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ:
Արձանագրված 549 միավոր հրազենից 70-ը կամ 12.9%-ը առգրավվել է (2014թ. 7 ամսվա ընթացքում` 53 կամ 7.4%), 67-ը կամ 12.3%-ը` հայտնաբերվել (2014թ. 7 ամսվա ընթացքում` 81 կամ 11.3%), իսկ 407-ը կամ 74.8%-ը հանձնվել կամավոր (2014թ. 7 ամսվա ընթացում` 580 կամ 81.2%):
Հաշվետու ժամանակահատվածում 544 միավոր հրազենից 62-ը եղել է ատրճանակ, 57-ը` ինքնաշեն ատրճանակ, 23-ը` ինքնաշեն կրակող սարք, 50-ը` ինքնաձիգ, 8-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 332-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն հրացաններ, որից 273-ը` որսորդական, 7-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն նռնականետ, 2-ը` գնդացիր եւ 2-ը` այլ զենք:
Միաժամանակ հայտնաբերվել կամ առգրավվել է 65392 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 19.1 մետր դետոնացիոն քուղ, 184 միավոր սառը զենք, 366 հատ տարբեր տեսակի նռնակներ, 33 միավոր ինքնաշեն նռնակ, 286 հատ նռնակի պայթուցիչ, 227 հատ պայթուցիկ սարք, 7.5 կգ պայթուցիկ նյութ, 79 հատ ական եւ արկ, 71 հատ ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 122 միավոր հրազեն եւ 16 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ /2014թ. 7 ամսվա ընթացքում` 85/, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 37-ով կամ 43.5 %-ով: Արձանագրված 122 միավոր հրազենը կազմում է հանրապետությունում հայտնաբերված կամ կամավոր հանձնված հրազենի 22.4 %-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 19.2%):
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1168 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1276 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1486 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ